ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լատվիայի խորհրդարանի հռչակագիրը

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ Լատվիայի խորհրդանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը համարել է ևս մեկ քայլ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման ուղղությամբ:  «Այս հռչակագիրը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև ապագայում նման հանցագործությունների կանխարգելման տեսակետից: Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ կիսում են Լատվիայի խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ նման հանցագործությունների ճանաչումը կոչված է կառուցելու այնպիսի ապագա, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով։

https://armenpress.am/arm/news/1051538.html