Նոր Ղազանչիի հատվածում առաջացած ադրբեջանցիները կրկին վերադարձել են ելման դիրքեր

Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ ադրբեջանցիները հետ են գնացել ելման դիրքեր: «Ադրբեջանցիները 2 օր առաջ կրկին հետ են գնացել: Այդ տարածքում 101 հեկտար աշնանացան է արված: Այնտեղ են եղել նրանք»,- ասաց Նոր Ղազանչիի համայնքապետը՝ հավելելով, որ գյուղի առօրյան բնականոն է շարունակվում:

https://armenpress.am/arm/news/1050930.html