«Քոչվորների երկիրը» պատմում Է առանց աշխատանքի մնացած կնոջ մասին, որը հարկադրված Է թափառել ԱՄՆ-ով մեկ: Մարտ ամսին կինոժապավենն արժանացել Է «Ոսկե գլոբուսի» «Լավագուն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում: Չժաոն ծնվել Է Չինաստանում, բայց ապրում եւ աշխատում Է ԱՄՆ-ում: Նա ավելի վաղ ստացել Է ԱՄՆ-ի Ռեժիսորների գիլդիայի մրցանակը հանգուցային անվանակարգում «Քոչվորների երկիրը» ֆիլմի վրա կատարած աշխատանքի համար: Բացի դրանից, նա արժանացել Է «Ոսկե գլոբուսի» լավագույն ռեժիսուրայի համար: Արարողության կազմակերպիչները չեն հետեւել ավանդույթին, որի համաձայն պարգեւատրումը միշտ ավարտվել Է լավագույն ֆիլմ անվանակարգով: Այս անգամ «Լավագույն ֆիլմը» վերջից սոսկ երրորդ անվանակարգն Էր: Դրանից հետո հայտարարվել են լագագույն դերասանը եւ դերասանուհին:

