Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանն ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: Լիբանանի նախագահ Միշել Աունի գրասենյակը …ստացել է ապրիլի 24-ին արարողություններին ներկա գտնվելու հրավեր: … նախագահ Աունը շնորհակալություն է հայտնել և նշել, որ հանձնարարել է երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին մասնակցել արարողությանը:

