Ստեփանակերտի բժշկական կենտրոնում Թուրքիայի քաղաքացի է բուժում ստացել

«Սույն թվականի մարտի 18-ին «Ստեփանակերտի շտապ օգնության բժշկական կայան» ահազանգ է ստացվել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորական հոսպիտալում է գտնվում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Մեհմադ էսսեն Հասանին՝ «Սուր կորոնար համախտանիշ, սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի թրթռում, կարդիոգեն շոկ, սրտամկանի տարած ինֆարկտ» ախտորոշումով: Այնուհետև հիվանդը տեղափոխվել է Արցախի բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր միջոցառումները: Հիվանդը դուրս է բերվել կարդիոգեն շոկից, բուժսպասարկում ստացել՝ վերակենդանացման բաժանմունքում, որտեղ մնացել է մինչև մարտի 19-ը ժամը 13:00-ն»,-մանրամասնել են նախարարությունից՝հավելելով, որ վիճակը կայունանալուց հետո Թուրքիայի քաղաքացին դուրս է գրվել և հանձնվել ռուսական խաղաղապահ զորակազմին:

https://armenpress.am/arm/news/1046586.html