Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Թուրք-ադրբեջանական հաղթանակի հարաբերականությունը

Միաժամանակ հայտնի է, որ Մոսկվան և Անկարան նախօրեին ստորագրել են Ադրբեջանի տարածքում խաղաղապահության մոնիտորինգի կենտրոն ստեղծելու համաձայնագիր: Մեծ հավանականությամբ կենտրոնը ավելի շուտ տպավորություն ստեղծելու համար է, որ գործընթացում կա նաև Թուրքիան, որովհետև Թուրքիան չկարողացավ ստանալ որևէ այլ իրավաքաղաքական կարգավիճակ, որը կարող էր լինել պատերազմում տարածքային հաղթանակի քաղաքական էական կապիտալիզացիա: Անկարան պնդում էր ձևաչափում հայտնվելու մասին, սակայն փաստորեն այն, ինչ հաջողվեց՝ խաղաղապահ համատեղ կենտրոնն է: Այն դեպքում, երբ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո քաղաքական գործընթացը մեծ հավանականությամբ սկսելու է վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափ, այսինքն՝ ավելի աշխույժ միանալու են ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Ավելին, Ֆրանսիան արդեն իսկ միանում է բավականին նկատելի արագությամբ:

https://www.1in.am/2855915.html?fbclid=IwAR2H0k089MmX1m19tSQFldPcKPDmywhsXVVV95KN_HwRqLRnrRd1cp_nZB4