Շուշիի քաղաքապետը վստահեցնում է՝ քաղաքը հուսալի ձեռքերում է

Արծվիկ Սարգսյանն ընդգծեց, որ ադրբեջանցիները մարտի դաշտում միշտ փախել են հայերի առաջ: «Քանի պատերազմի մասնակցել եմ, նրանք դեմներս փախել են, այնպես էին փախչում, չէինք էլ հասցնում տեսնել իրենց: Պահ էր լինում, երբ խաղաղ ժամանակ հանդիպում էինք, ասում էին՝ երբ կցանկանաք հարձակվել, մեզ տեղյակ պահեք, որ փախչենք: Այո, այսօր այդ ազգը չի կռվում, վարձկաններն են կռվում, նրանք էլ ստիպված գալիս են, որովհետև եթե չգան, հետևից են կրակելու: Բայց դա ժամանակավոր է, մոտակա ժամանակահատվածում մենք կտոնենք մեր հաղթանակը»,- նշեց Սարգսյանը: Շուշիի քաղաքապետը վստահեցրեց, որ քաղաքի պաշտպանության համար ընթացող մարտերում հակառակորդը լուրջ կորուստներ է կրել և շարունակում է կրել:

https://armenpress.am/arm/news/1034185.html