«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջւանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունի հետ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին և վերահաստատել են հավատարմությունը հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված հումանիտար հրադադարի իրականացմանը և պահպանմանը, որոնք վերահաստատվել են նաև հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարության մեջ՝ համաձայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2020 թ. հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությանը: Հումանիտար զինադադարը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով առավոտյան 08: 00-ին (Արևելլյան ժամանակով 12:00-ին)»:

