Մշտապես փորձել եմ լինել զուսպ, երբեք “առաջ չեմ ընկել” հաջողությունից, խուսափել եմ ամպագոռգոռ կոչեր հղելուց: Ծանոթ եմ օտարի թիկունքից անակնկալ հարվածին, վստահում եմ միայն սեփական ուժերին: Այս օրերին խոսելը համարել եմ ավելորդ միջամտություն, որովհետև իմ փոխարեն մեր թանկ զինվորն ու հրամանատարը և՛ ասում և՛ անում են հնարավորն ու անհնարինը մարտի դաշտում: Ամեն բան տեսնում և լսում եմ, չեմ կարողանում քնել, ինչպես բոլորը…Չեմ հաշտվում մեր անգին տղաների կորստի հետ…ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ՎՍՏԱՀԱԲԱՐ և միասնության պոռթկումի այս անգնահատելի ներուժը վերցնելու ենք մեզ հետ, մեր երկիրը շենացնելու, կորցրածը վերականգնելու և մեր արժանապատիվ գոյությունը աշխարհին պարտադրելու համար…

