ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼԱՏՎԻԱՅԻ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպս. Նավասարդյանը 2020թ. սեպտեմբերի 9-ին հանդիպեց Լատվիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Արքեպիսկոպոս Զբիգնևս Ստանկևիչին: Հանդիպման ընթացքում խոսվեց համավարակի պատճառով եկեղեցու կյանքում առաջացած խնդիրների մասին, ինչպես նաև քննարկվեցին երկկողմ համագործակցության ծրագրեր։