- Հեղինակ՝ Լուսանե Ջալալյան

Լեզվի կոմիտեն պարբերաբար ներկայացնում է օտար բառերի հայերեն համարժեքները, մենք էլ առանձնացրել ենք դրանցից 50-ն ու ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
- ասիմպտոմ – անախտանիշ
- դեպրեսիվ – ընկճված, ընկճող, ճնշող
- դիսոնանս – աններդաշնակություն, անհամապատասխանություն, անհամաձայնություն
- էմիգրանտ – արտագաղթած, վտարանդի, տարագիր
- էքստրեմալ – 1. ծայրահեղ, 2. արտառոց, 3. արտակարգ
- էքստրեմիզմ – ծայրահեղականություն
- ինտերակտիվ – փոխներգործուն
- ինտերվյու – հարցազրույց
- ինֆոգրաֆիկա – տեղեկապատկեր
- լեգալ – օրինական
- կազինո – խաղատուն
- կալիգրաֆիա – վայելչագրություն, գեղագրություն
- կալկուլյատոր – հաշվիչ
- կատաստրոֆա – աղետ
- կոգնիտիվ – ճանաչողական, իմացական
- կոլեկցիոներ – հավաքորդ
- կոնկուրենտ – մրցակից
- կոնսերվատիվ – պահպանողական
- կոնսպիրոլոգիա – դավադրաբանություն
- կոռեկտ – պատշաճ, վայելուչ, բարեկիրթ
- մարքեթոլոգ – շուկայագետ, շուկայաբան
- շտանգիստ – ծանրորդ
- պաթոլոգ – ախտաբան
- ռեանիմատոլոգ – վերակենդանացնող
- ռեժիսոր – բեմադրիչ
- ռեստավրատոր – վերականգնող
- սլեսար – փականագործ
- սպորտսմեն – մարզիկ
- ստիլիստ – ոճաբան, ոճագետ
- սուիցիդոլոգ – ինքնասպանագետ
- սուֆլյոր – հուշարար
- տրավմատոլոգ – վնասվածքաբան, արևմտահայերեն՝ բեկաբույժ
- տրեներ – մարզիչ
- փիար մենեջեր – հանրային կապերի պատասխանատու
- փրոջեքթ մենեջեր – նախագծերի կառավարիչ, ծրագրերի ղեկավար
- ֆլորիստ – ծաղկահարդար, ծաղկաբույծ
- բուլեթ – պարբերակծ
- էնդեմիա – տեղաճարակ
- էպիդեմիա – համաճարակ
- էքստրադիցիա – արտահանձնում, հանձնում
- էքստրակտ – հանուկ, մզուկ
- ինստրուկտաժ – հրահանգավորում
- ինվենտարիզացիա – գույքագրում
- ինտուիտիվ – կանխազգացական
- լինք – հղում
- կլավիատուրա / քիբորդ – ստեղնաշար
- կլիենտ – հաճախորդ
- կոլաբորատոր – համաշխատող, գործակից
- կոլապս – փլուզում, անկում, կործանում
- կոնտագիոզ – հպավարակիչ
- https://www.vnews.am/culture/50-otar-bareri-hayeren-hamarjeqner

