Embassy of Armenia to Lithuania, Latvia and Estonia (Fb 2020.08.12)
Օգոստոսի 10-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Լիտվայի կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների վարչությունում մասնակցեց լիտվահայ ականավոր գործիչ, ազգային փոքրամասնությունների վարչությունում հայ համայնքի ներկայացուցիչ Ռուսլան Հարությունյանի գեղանկարների ցուցահանդեսի բացման արարողությանը։ Հանդես գալով ողջույնի խոսքով՝ դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Ռ․ Հարությունյանին ցուցահանդեսի բացման կապակցությամբ և նշեց, որ վերջինս իր երկար տարիների գործունեության ընթացքում մշտապես ստեղծել է հայկական թեմատիկայով աշխատանքներ և մինչ օրս էլ շարունակում է զարմացնել իր գործունեությամբ։
Դեսպան Մկրտչյանը բարձր գնահատեց Ռ․ Հարությունյանի և իր ընտանիքի վաստակը հայ-լիտվական միջպետական և երկու ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման գործում՝ հատկապես շեշտելով լուսահոգի Մարիտե Կոնտրիմայտեի դերակատարությունն այդ ամենում։
Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց նաև ազգային փոքրամասնությունների դեպարտամենտին միջոցառումը կազմակերպելու և հայկական մշակույթը ցուցադրելու հնարարվորության համար։



Для отправки комментария необходимо войти на сайт.