-Արդեն որոշել եք, թե ինչպիսի՞ գործունեությամբ եք զբաղվելու Հայաստանում։ -Կարծում եմ, որ իմ բոլոր ծրագրերը այս կամ այն կերպ կապված կլինեն երիտասարդների հետ: Աշխարհի ոչ մի երկրում չեմ հանդիպել այդքան տաղանդավոր, ուսման ծարավ և շնորհալի երիտասարդների, ինչպիսիք որ կան Հայաստանում: Իմ ողջ հույսն ու ապավենը, ինչպես նաև մեր երկրի ապագան՝ նրանք են:

