– Մենք փոքր կոլեկտիվ ենք: Հանդիպել ենք, միմյանցից երկու մետր հեռավորության վրա նստել ենք, փորձեր ենք արել: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը մեզ սիրով տրամադրեց համերգային դահլիճը փորձերի համար: Մի քանի օր առաջ ավարտվեց Բեթհովենի ծննդյան 250-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումները, որտեղ մենք ընդգրկեցինք մեր մեծ հայրենակից Առնո Բաբաջանյանի՝ Շոստակովիչի հիշատակին նվիրված թիվ 3 կվարտետը, քանի որ հաջորդ տարի նշելու ենք Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Իհարկե, այս շոգին արդեն հնարավոր չէ փորձեր անել: Սեպտեմբերին կշարունակենք: Միգուցե բացօթյա համերգներ լինեն, տեսնենք: Բացօթյա համերգներն ունեն իրենց բացասական կողմերը: Միայն ձայնը չէ, նվագելու ժամանակ քամի կարող է բարձրանալ, նոտաներն են շուռ գալիս, և վերջապես եղանակի կտրուկ փոփոխությունները վնասակար են երաժշտական գործիքների համար: Բայց չեղածից լավ է:

