Հունիսի 6-ին Հայաստանում մեկնարկած մրցույթն անցկացվել է «ջութակ» մասնագիտությամ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով առցանց ռեժիմով: Տեխնոլոգիական նորամուծություններ են օգտագործվել, մասնավորապես՝ հեռավոր ձևաչափով՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների շնորհիվ միասին ելույթ են ունեցել մենակատարը եւ նվագախումբը: «Հայտնի են Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային երաժշտական մրցույթի հաղթողները: Առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Դիանա Ադամյանը, երկրորդը՝ դանիացի Մայքլ Հերմերը: Երրորդ տեղը շնորհվել է շվեդ Լորենց Կարլսին եւ թայվանցի Բել Թինգին»,- նշվում է հաղորդագրության մեջ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ֆելիքս Հարությունյանը, դափնեկրի դիպլոմ է ստացել:

