«Շնորհակալ եմ իմ գործընկերներին, աշխատակիցներին այս հինգ տարվա համագործակցության և ստացված աշխատանքի համար: Մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Արվեստի լավագույն գործերը պետք է հանգրվանեն Ազգային պատկերասրահում»: Պահպանելով բոլոր արժեքները՝ այն, ինչ ՀԱՊ-ի հավաքածուում է, դա թանգարանի անքակտելի մասն է:
Շարունակեք աշխատել, ստեղծագործել, ունեցեք բարձր առաջընթաց: Երկրի մայր թանգարանն ավելի քան լուրջ կառույց է, մշակութային հաստատություն»,- գրել է Ծատուրյանը: Արման Ծատուրյանը մրցույթի արդյունքում պատկերասրահի տնօրենի պարտականությունները ստանձնել է 2015 թվականից: Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով: Այս տարի լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը:

