Արարատյան դաշտում իջավ Միածին Որդին և ոսկե մուրճով ցույց տվեց այն տեղը, որտեղ պիտի կառուցվեր Իր լուսախորանը: Հենց այդտեղից պիտի բաշխվեր կենսատու Լույսը, որը պիտի լուսավորեր ամբողջ աշխարհը: Qahana. am-ը, վկայակոչելով Ագաթանգեղոս պատմիչին, գրում է, որ Մայր Տաճարը կառուցվել է Տրդատ 3-րդ թագավորի և Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսի օրոք` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (301-303թթ): Պատմիչները մոտավորապես 9 ազգեր են հիշատակում, որոնք քրիստոնեական մեծ հաղթանակի և հարության հույսով են տոգորվել՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի շնորհիվ և Սուրբ Էջմիածնից ծագող լույսով:
Read more: https://hy.armradio.am/2020/06/14/այսօր-սբ-էջմիածին-մայր-տաճարի-հիմնադր/

