Սիրելի հայրենակիցներ։
Բազմաթիվ խնդրանքներին՝ հնարավորին չափ զգույշ լինել և կատարել պարետատան ցուցմունքները, ավելացնում եմ իմ ձայնը ևս։
Հորդորում եմ լինել խոհեմ և պատասխանատու ձեր և ձեր հարազատների հանդեպ։
Ծանր և անորոշ վիճակում ենք, սակայն չեմ կասկածում, որ եթե թև֊թիկունք լինենք իրար՝ այս փորձությունը ևս կհաղթահարենք։ Մի հնար արեք, ձեր ցավը տանեմ։ Հարաբերություններ պարզելու և դավադրության թեորիաների տրվելու ժամանակ չէ, ազգային անվտանգության և գոյատևելու հարց է:
Առողջություն և տոկունություն եմ մաղթում յուրաքանչյուրիս։
Սիրով և հավատով՝
ձեր Նարինե Աբգարյան

