Հունիսի 17-ին ՄԱԿ-ի անդամ-երկրներն ընտրելու են Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահին, ով այս պաշտոնը զբաղեցնելու է 2020թ. սեպտեմբերից` մեկ տարի ժամկետով։ Ինչպես հայտնի է, այս պաշտոնը ռոտացիոն կարգով փոխանցվում է ՄԱԿ անդամ-երկրների հինգ տարածաշրջանային խմբերի միջև։ Այս անգամ արևմտաեվրոպական և այլ երկրների խմբի միակ թեկնածուն խմբի անդամ հանդիսացող Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրն է: Նրա ընտրվելու պարագայում Թուրքիան պատմության ընթացքում առաջին անգամ կստանձնի ՄԱԿ ԳԱ հոբելյանական 75-րդ նստաշրջանի նախագահությունը։ ՄԱԿ անդամ երեք պետություններ` Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, մերժել են Թուրքիայի ներկայացուցչի թեկնածությունը՝ պահանջելով քվեարկություն անցկացնել։
Read more: https://armenpress.am/arm/news/1018069.html

