«Ես հույս ունեմ, որ հաջորդ ԱԺ-ի՝ արդեն իրական նիստը կկայանա Շուշիում: Կա նման ցանկություն Ազգային ժողովը տեղափոխել Շուշի: Եվ մենք այդ առումով քայլեր կձեռնարկենք»,-ասաց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա խոսեց Շուշիի կարևոր դերի մասին: …Նախագահը նաև խորհրդանշական համարեց, որ Արցախի Հանապետության նախագահի բարձրագույն պաշտոնը ստանձնում է պատմական Շուշիում՝ այն էլ հաղթական մայիս ամսին:

