Հիպնոսն է օգնել. ինչպես է Աննա Մելիքյանն իրականում ստեղծել «Փերի» ֆիլմը

«Փերի» ֆիլմի համար սցենար գրելիս ռեժիսոր Աննա Մելիքյանը դիմել է հիպնոսի օգնությանը։ Նա իր մտահղացման մասին պատմել է ՌԻԱ Նովոստիին։ Մելիքյանի նոր թրիլերի պրեմիերան առցանց է կայացել։ Ֆիլմում դերասան Կոնստանտին Խաբենսկին մարմնավորել է վիրտուալ իրականության խաղեր ստեղծողի կերպարը։ Ըստ սյուժեի` գործարար Եվգենի Վոյգինը պատահաբար հանդիպում է Փերի անունով երիտասարդ ակտիվիստի (Եկատերինա Ագեևա), որը երազում է դերասանուհի դառնալ և նկարահանվել Լարս ֆոն Թրիերի ֆիլմում։ Այդ պահից ի վեր հերոսի կյանքը կարծես առցանց խաղի է վերածվում` լի արկածներով, հետապնդումներով և միստիկայով։

Read more: https://armeniasputnik.am/culture/20200502/22918068/hipnosn-e-ognel-inchpes-e-annna-meliqyann-irakanum-stextsel-peri-filmy.html