Դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը

Տ.Մկրտչյան․ …մարտի 12-ին աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա հայտարարելուց հետո ինչպես շատ-շատ երկրներ, այնպես էլ՝ բալթյան հանրապետությունները, իրենց տարածքներում վարակի օջախների տարածմանը զուգահեռ սկսեցին էական սահմանափակումներ կիրառել։ … Պայքարն ընդդեմ կորոնավիրուսի տարածմանն իրականացվեց առաջին հերթին սահմանային հսկողության բարձրացմամբ և հետագայում առհասարակ սահմանների փակմամբ, փակվեցին նաև բոլոր տեսակի կրթա-մշակութային, զվարճանքի, հաստատությունները, բացօթյա և փակ տարածքներում միջոցառումների անցկացումը, բաց մնացին միայն սննդի առաքման ու մթերային խանութները, դեղատները, ինչն օգնեց էականորեն նվազեցնել վարակի տարածումը։ Սահմանափակումներ մտցվեցին նաև պետական ծառայությունների մատուցման հարցում՝ շեշտը դնելով առցանց գործունեությանը։

https://lithuania.mfa.am/hy/news/2020/05/06/interview_orer/8024