«Ես կցանկանայի, որ չորս հարեւանների՝ Ավստրիայի, Գերմանիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի հետ սահմաններն ամբողջովին բացվեն հուլիսից»,-ասել է Պետրժիչեկը։ ԱԳ նախարարը հայտնել է, որ սահմանները բացելու մասին բանակցությունները Սլովակիայի եւ Ավստրիայի հետ սահմանները բացելու շուրջ բանակցություններում առաջընթաց կա։ Նա նաեւ չի բացառել, որ Լեհաստանի հետ սահմանների բացումը կարող է դժվար ընթացք ունենալ։ Բաց այդ, Պետրժիչեկը չի բացառել, որ ամառային արձակուրդների սկզբում կթույլատրվեն ուղեւորությունները դեպի Բուլղարիա, Հունգարիա եւ Մերձբալթյան երկրներ, քանի որ այդ պետությունները հաջողությամբ դիմադրում են կորոնավիրուսի տարածմանը։ Ըստ նրա՝ օգոստոսից կարող են բացվել Խորվաթիայի, Հունաստանի, Սլովենիայի եւ Մալթայի հետ սահմանները։

