- Դժվար է և չեմ ուզում հավատալ…բարեկամ էինք անհիշելի ժամանակներից, հնարավորինս ներկա է գտնվել իմ ելույթներին և անկեղծորեն ուրախացել Հայաստանի համար: Ծնողները եղել են իմ ուսուցիչները երաժշտական դպրոցում:
Տարիներ առաջ, երբ ԱՄՆ-ում ՀՀ-ի դեսպան էր, իմ մեկ հեռախոսազանգից հետո, առանց վարանելու “նետվեց” լուծելու ինձ համար այդ պահին անչափ կարևոր և իր համար ոչ սովորական անձնական մի հարց, չարտոնելով անգամ երախտապարտ լինել: Այսօր, ի լուր աշխարհի ասում եմ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ և գնաք բարով սիրելի Ռուբեն Շուգարյան՝ իմ երբեմնի ճանաչած բացառիկ հայորդիներից, ամեն իմաստով…
Ցավակցություններս սիրելի Լիլիթին և որդիներին:
Posted on 22 апреля, 2020 at 15:22 in karap.lv | RSS-лента