Ապրիլի 24-ին, ժամը 12-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Էստոնիայի Ս. Գրիգոր Լուսավորիչ համայնքի տաճարում /Տարտու մանտե 16Ա, Տալլինն/՝ ի միակցություն Հայաստանում, Արցախում և աշխարհասփյուռ հայ եկեղեցիներում կատարվող արարողությունների, կհնչեցվեն զանգերը, խնկարկության և մոմավառության ընթացքում կմատուցվեն աղօթքներ ու հոգեհանգստյան շարականներ, եկեղեցու բակում կկատարվի ծաղկադրում խաչքարին՝ ի հիշատակ 105 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բալթյան երկրների հայոց թեմի ֆեյսբուքյան էջում՝
Armenian Diocese of the Baltic States, հնարավոր է տեղեկանալ ընթացիկ հայտարարություններին և հետևել եկեղեցական արարողություններին:

