ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» բացառիկ ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում: Ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների՝ ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն պետական համակարգում և հնարավորություն կունենան ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում: Եթե ունեք մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան և պատրաստ եք մեկ տարի շարունակ բնակվել և աշխատել Հայաստանում, ուրեմն՝ այս հնարավորությունը հենց Ձեզ համար է: Ծրագրի իրականացման ծախսերը մասնակիցների համար կապահովի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մասնավորապես.
- ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ),
- կեցություն` ամսական 336.000 դրամ:
Ծրագիրը մեկնարկելու է 2020 թվականի հուլիսի 1-ից և տևելու է 12 ամիս:


Для отправки комментария необходимо войти на сайт.