Օրբելյանը անզորությունից դրդված այսօրվա ժողովի ժամանակ փորձել է նույնիսկ անհիմն շահարկել առաջին տիկին Աննա Հակոբյանի և նրա ղեկավարած հիմնադրամի անունը, ասելով, որ մոտական «Բյուրեղապակյա դղյակը» ներկայացումը կրելու է բարեգործական բնույթ և ողջ հասույթը տրամադրվելու է հիմնադրամին: Երաժիշտներն էլ հայտնել են, որ բարեգործական նպատակով սիրով կմասնակցեն թատրոնի խաղացանկային ցանկացած ներկայացման, բացի «Բյուրեղապակյա դղյակը» բալետային բեմադրությունից: Ավելին՝ նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է սեփական գրպանից հանուն մանկատան երեխաների գումար նվիրաբերել:

