Նոյեմբերի 6-ին Լիտվայում ՀՀ🇦🇲 դեսպանությունը ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վիլնյուսի «Կիրառական արվեստի» թանգարանում կազմակերպել էր համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Ա. Տերտերյանի 90 և լիտվացի կոմպոզիտոր Ա, Ռաուդոնիկիսի 85-ամյակներին: Հանդես գալով բացման խոսքով՝ դեսպան Մկրչտյանը նշեց, որ այս համերգով բացվում է բալթյան մայրաքաղաքներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ իրականացվող հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին նիրված համերգների շարքը։ Միջոցառման ընթացքում Ա. Տերտերյանի, Կոմիտասի, Ա. Ռաուդոնիկի, Է. Աբրահամյանի և այլ հայ ու լիտվացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Վարսենիկ Ավանյանը (մեցցո-սոպրանո), Ստոպոնաս Զոնիսը (բարիտոն) և Նարինե Ստեփանյանը (դաշնամուր)։
Embassy of Armenia to Lithuania, Latvia and Estonia
Fb. 2019.11.07

