Իրականության անկայուն եզրը և ներկայի իռեալիությունը, ժամանակի արագ հոսքը, տեսողական աշխարհի ընկալման փոփոխականությունը և անընդատ քաոսային շարժման անվերջանալիությունը, տպավորությունների և էմոցիաների առկայծումները, հանդիսանում են Գագիկ Ղազանչյանի «Ակնթարթային պատկերներ» ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների հենքը:
Նկարչի կտավներից հորդող հնչեղ գույների աշխարհը կախարդում է, ներգրավում է գունեղ պայծառ զգացողությունների յուրահատուկ խաղի մեջ։ Հեղինակի վերջին 2 տարվա աշխատանքներում ժամանակակից աշխարհի ծանոթ պատկերները բացահայտվում են բացարձակ նոր տեսանկյունով՝ կարևորելով և հաղորդելով իրենց տոնական երանգներ։
ՀՀ Նկարիչների Միություն (ул. Абовяна 16, Ереван), 12.10-2019- 18/10.2019

