-Ես 37 տարի 45 դերերգ եմ կատարել աշխարհի ամենամեծ, ամենակարևոր բեմերում: Կարծեք թե բաց տեղեր, չիրականացված ցանկություններ չեն մնացել այս առումով: Թերևս, եթե առիթ լիներ, կցանկանայի երգել Բեթհովենի «Ֆիդելիո» օպերայում ազատատենչ կնոջ՝ Լեոնորայի դերերգը: … Մնացած ամեն ինչ իմ դեպքում կրկնություն է լինելու: Ես հիմա ունեմ մենահամերգային ծրագրեր, որոնցում ընդգրկված են քիչ երգվող ստեղծագործություններ: Դոնիցցետիի, Բելլինիի, Վերդիի երգերի վրա եմ աշխատում, այս ծրագրով երգելու եմ Գերմանիայում, հետագայում նաև՝ Հայաստանում: Այսինքն՝ համերգային գործունեությունը շարունակվում է, բայց հետ եմ քաշվել բեմական բուռն գործունեությունից, ճիշտ եք նկատել: Պետք է կարողանալ ժամանակին հեռանալ:

