Սամվել և Վարդան Ստեփանյանների ցուցահանդեսի բացումը Երևանում

Օգոստոսի 14-ին՝ 16:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում (ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ) տեղի կունենա Սամվել և Վարդան Ստեփանյանների ցուցահանդեսի բացումը՝ «Վերադարձ դեպի արմատներ» խորագրով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ հանդիսացող Ստեփանյան եղբայրները ժամանել են Հունաստանից՝ հատուկ այս ցուցահանդեսի համար: Նրանք կներկայացնեն ստռաս-քարերով մանրանկարչության ինքնատիպ աշխատանքներ:
Մուտքն ազատ է:
————————
(010) 569380
info.folkartcenter@gmail.com
www.folkartcenter.am