«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը «Նոր որակի Հայաստան» նախագծի շրջանակներում կազմակերպում է սեմինարների և դասախոսությունների շարք«, որը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 6-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև օգոստոսի 28-ը: Հայտի ուսումնասիրությունից հետո մրցութային կարգով կընտրվեն մասնակիցները, որոնցից յուրաքանչյուրը կստանա անհատական հրավեր էլփոստի միջոցով: Մասնակիցների տարիքային սահմանափակում չկա, բայց կա քանակային սահմանափակում։ Այնպես որ, շտապեք գրանցվել այս հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf7U8haXmEx2MhjNy7fUJONge5oOGhDjaLX-dybXgKTs7HL3A/viewform?usp=sf_link (Ձեր CV-ները կարող եք ուղարկել նաև politeconomy.lectures@gmail.com էլ. հասցեին)
Գիտագործնական նշանակության կուրսերն անցկացվելու են տեսություն+պրակտիկա սխեմայով և ինտերակտիվ մեթոդով (խմբային խաղեր, քաղաքական խնդիրներ, տեղեկատվական տեխնոլոգիաների փորձարկում և այլն)։

