Ակտիվ ներգաղթը մոտավորապես 10-12 միլիարդ դոլարի ծախս է պահանջելու ամեն տարի՝ այն դեպքում, երբ Հայաստանի ամբողջ պետական բյուջեն հիմա 3 միլիարդ դոլար է ու չի բավականացնում բազմաթիվ կարիքների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած նպատակին, ըստ որի՝ 2050 թվականին ունենալու ենք 5 միլիոն բնակչություն։

