Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիավ Բելոցերկովսկին հեռանկարային է համարում Հայաստանի և Իսրայելի բարձր տեխնալագիաների ընկերությունների միջև համագործակցությունը: «Համագործակցության մի շարք ոլորտներ կան: Իմ կարծիքով՝ առաջին համագործակցության ոլորտը գիտելիքի արդյունաբերության զարգացումն է, այլ բառով՝բարձր տեխնոլոգիաների ընկերությունների միջև համագործակցությունը,որ նրանք կիսվեն իրենց փորձով: Կարծում եմ, որ սա ամենահեռանկարայինն է ապագայի համար»,- ասաց դեսպանը:

