Ցուցահանդեսում այցելուները աշխատակցի ուղեկցությամբ կշրջեն 145 քմ տարածքով ցուցահանդեսում եւ կծանոթանան Հրանտ Դինքի կյանքին, աշխատանքին եւ պայքարին։ Նշվում է, որ ցուցահանդեսում ներկայացված է 60 տեսանյութ, հարյուրավոր լուսանկարներ եւ մինչեւ 2007 թիվը «Ակոս»–ի արխիվը մուլտիմեդիա տարբերակով։

