Միխայիլ Վոսկրեսենսկին տարիներ առաջ սովորել է Լև Օբորինի մոտ: «Ի դեպ, հենց նրան է Խաչատրյանը նվիրել իր Դաշնամուրի կոնցերտը: …ես սովորեցի այդ կոնցերտը, և խնդրեցի Արամ Իլյիչին լսել, թե ինչպես եմ նվագում: Ոչ միայն պարզապես ծանոթ եմ եղել Արամ Իլյիչի հետ, այլև նվագել եմ նրա համար իր տանը, և նա ինձ մի շարք խորհուրդներ է տվել:»,- հավելում է նա:

