Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում մեկնարկելիք Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին կմասնակցի աշխարհի 12 երկրի 30 երաժիշտ։ Մրցույթն այս տարի կայանալու է դաշնամուր մասնագիտությամբ։ Մասնակիցները ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինասատանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ՌԴ-ն, Ղազախստանը, Ուկրաինան։
ՀԱՄԵՐԳԻ ԾՐԱԳԻՐ:
Արամ Խաչատրյան՝ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից 9’
Գեորգս Պելեցիս՝ Բագատել դաշնամուրային տրիոյի և նվագախմբի համար 10′
Խաչատրյանի անվան եռյակ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ)
Կարեն Քոչարյան (թավջութակ)
Արամ Խաչատրյան` Դաշնամուրի կոնցերտ ռե բեմոլ մաժոր, երկ 38 40′
Մենակատար՝ Հայկ Մելիքյան (դաշնամուր)
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

