Մայիսի 30-ից — հունիսի 5-ն արդեն երրորդ տարին Երևանում կանցկացվի Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը: Փառատոնի շրջանակներում Հայաստանը կհյուրընկալի յոթ երկրից ավելի քան քսան երաժիշտ-կատարողի, ովքեր ներկայացնում են այդ երկրների հեղինակավոր նվագախմբերը: Փառատոնի բացմանը Կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ նվագելու է նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադան:

