Մայիսի 18-ին, ժամը 18:00-ին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի ինքնատիպ ցուցահանդես՝ «Ավանդույթի ապագան» խորագրով: Դիզայներ Լաուրա Խաչատրյանի անձնական հավաքածուից ցուցահանդեսին կներկայացվեն ձեռքի աշխատանքներ՝ պատրաաստված Գայանե բալետի թեմաներով:
Լ. Խաչատրյանը առաջիններից է Հայաստանում, ով տարիներ առաջ մտահղացել է շշերին երկրորդ կյանք տալ՝ հարդերձավորելով հայկական տարազներով: Ցուցահանդեսին ներկայացված հանդերձավորված շշերը՝ տիկնիկները, Արամ Խաչատրյանի Գայանե բալետի Վարդագույն աղջիկների և Սուսերով պարերի տեսարաններից վերցված կերպարներն են:

