Հանդիպում, նվիրված Կոմիտասի և Հ.Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին

Մայիսի 11-ին՝ ժամը 14:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա գրական-երաժշտական հանդիպում՝ նվիրված Հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս Վարդապետի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին:
«Հոգու կանչով» խորագիրը կրող հանդիպման ժամանակ կներկայացվեն բանաստեղծ Իշխան Բադալյանի գրչին պատկանող ստեղծագործություններից:
Կլարա Կարապետյանի /սոպրանո/ կատարմամբ կհնչեն Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի և Արմեն Տիգրանյանի ստեղծագործությունները:
Klara Karapetyan