Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը

«Այս օրը մենք նաև հիշում ու ճանաչում ենք բոլոր նրանց աշխատանքը, ովքեր փորձեցին վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր ձգտեցին վստահեցնելու, որ նմանօրինակ կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվելու, ինչպես իրավապաշտպան և իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Մենք հիշում ենք նպաստներն այն մեծահոգի ամերիկացիների, ովքեր օգնեցին փրկելու կյանքեր և վերակառուցելու հայկական համայնքները: Հիշելով բոլոր նրանց, ովքեր տառապեցին, մենք նաև ոգեշնչվում ենք այն քաջ և տոկուն հայերից, ովքեր ի հեճուկս հսկայական դժվարությունների, կառուցեցին առույգ համայնքներ ողջ աշխարհում, այդ թվում և Միացյալ Նահանգներում:»


https://armenpress.am/arm/news/972500.html