Մարտի 26-ին աշխատանքային այցով Ռիգայում գտնվող դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) Լատվիայի Սաեյմայում հանդիպեց Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին: Հանդիպման սկզբում բարեկամական խմբի ղեկավար Մարիա Գոլուբևան, … նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանի հետ բարեկամական խմբի մաս կազմել և խորհրդարանական մակարդակում խթանել երկու երկրների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները: …դեսպան Մկրտչյանը նշեց, որ ժամեր առաջ Հայաստանի խորհրդարանում ձևավորվել է 25 պատգամավոր ներառող Հայաստան-Լատվիա պատգամավորական բարեկամական խումբը, որի մեջ ընդգրկվել են խորհրդարանական բոլոր ուժերից ներկայացուցիչներ:

