Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ թատորնի 95–րդ թատերաշրջանը սկսելիս գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ հայտարարել էին, որ թատրոնը բոլոր առումներով բռնելու է փոփոխությունների ճանապարհը, այդ ամենն այսօր քայլ առ քայլ իրականություն է դառնում: Տնօրենը նկատեց, որ «Փոքր բեմ»-ի վերափոխումն ու նորովի ստեղծումն օդ ու ջրի պես կարեւոր էր Մայր թատրոնի համար:

