Դաշնակահար Արուս Աճեմյանի մենահամերգը կկայանա Կաունասում

Դաշնակահար ԱՐՈՒՍ ԱՃԵՄՅԱՆը ծնվել է Երևանում, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի դուստրն է: 2000թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, 2004թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայիան, 2005թ. (էքստերն) բուհի ասպիրանտուրան: 1995թ. մասնակցել է «Ամադեուս» մրցույթին և «Իմ հանրապետությունը 5 տարեկան է» փառատոնին` արժանանալով դափնեկրի կոչման: 1996թ-ից հանդես է եկել մենահամերգներով Հայաստանում և արտերկրում:  Մարտի 22-ին Կաունասում՝ Չիորլիոնիսի թանգարանում, կկազմակերպվի Արուս Աճեմյանի մենահամերգը։