… ամեն տարի երկրներն իրավունք ունեն երկուական հայտ ներկայացնել օրացուցային օրերի համար, և միշտ խնդիր է եղել ընտրության հարցում: …Պարզվում է, սակայն, խնդիր է եղել՝ կապված Թուրքիայի հետ: Կոմիտասի 150-ամյակը սկզբում չի ներառվել օրացույցում: Պատճառաբանվել է, որ Կոմիտասը ծնվել է Թուրքիայի տարածքում և այս պարագայում պետք է նաև թուրքական կողմի դիրքորոշումը: Հայկական կողմին, ի վերջո, հաջողվել է հաստատել և հիմնավորել հայկական կողմի հայտը:

