Սկսում ենք Կոմիտաս Վարդապետի 150 ամյակին նվիրված միջոցառումները նախաձեռնելով և տեղի գործընկերների հետ կազմակերպելով (ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia և GK Klinika ի աջակցությամբ) Գյուրջիև համույթի եզակի համերգային շրջագայությունը բալթյան տարածաշրջանում։ Լիտվայի, Լատվիա և Էստոնիայի 7 քաղաքներում կազմակերպվելու են 8 համերգներ։ Քաջալերում եմ բոլորին, հատկապես մեր հայրենակիցներին ներկա գտնվել այս բացառիկ միջոցառումներին։ Ավելի մանրամասն տեղեկություններ համերգների մասին կտրամադրվեն հավելյալ։ Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, ինչպես նաև Լևոն Էսկենեանին ու Գյուրջիև համույթին, որ համաձայնվեցին ներկայացնել մեր գեղեցիկ երաժշտությունը բալթյան տարածաշրջանում։ Ռիգայում համերգը տեղի կունենա 04.02. 2019, ժամը 19.00-ին VEF պալատում:

