ԱԳ նախարարի պաշտոնակատարը հեռախոսազրույց ունեցավ Ղազախստանի արտգործնախարարի հետ

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Կարագանդայում ստեղծված իրավիճակին:…Զրուցակիցները համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարևորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն և լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը: Այդ առնչությամբ կողմերն ընդգծեցին Հայաստանի և Ղազախստանի տարբեր գերատեսչությունների միջև անմիջական կապի պահպանման կարևորությունը: