«Իրենց քվեի ուժը գիտակցող քաղաքացիները հաշվետու են պահելու մեզանից յուրաքանչյուրին». Մակունց

 — «.. մենք մի կողմից ունենք ընդդիմություն խորհրդարանում, մյուս կողմից ունենք արդեն ձևավորված քաղաքացիական հասարակություն, ունենք քաղաքացիներ, ովքեր իրենց կամքով ազատ, արդար ընտրությունների արդյունքում պատվիրակել են մեզ խորհրդարան, և հետևաբար նաև իրենք գիտակցում են իրենց քվեի ուժը և պահելու են մեզ պատասխանատու, հաշվետու»։