Մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարության հետ

«Հուսամ ամեն ինչ ճիշտ է մտածված, հեռատեսորեն եւ հեռահար ու գիտեն, թե ինչ է ստացվելու,-ասաց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը,-ես միայն ասեմ, որ 25 հազար պատմամշակութային հուշարձաններ մշակույթի նախարարության համակարգման տիրույթում են։ Եթե այդ 4 նախարարությունները պետք է միանան, եւ մշակույթի նախարարությանը պետք է վերապահվի թեկուզ ոչ մեծ, բայց վարչության կարգավիճակ, տա Աստված հանկարծ չպարզվի, որ ինչ- որ բան սխալ է հաշվարկված։ Բայցեւայնպես ես կասկածներ ունեմ ու ինչ-որ տեղ կհասկանայի եթե 2 նախարարություն իրար միացվեր, բայց 4 նախարարությունների միացումից ես չգիտեմ ինչ «երեխա» կծնվի»։