Ռուսաստանցի փորձագետ․ Բոլթոնի այցից հետո Մոսկվայում սկսվում է հակափաշինյանական հիստերիա

«Օրերս Երևան կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հրապարակայնորեն պահանջել է, որպեսզի Հայաստանը միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կաղապարներից» (առանձնապես չէր թաքցվում, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին է): Նա նաև նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում», — նշված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
https://www.azatutyun.am/a/29572984.html